Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Պետք չէ նորածնի անունը դնել «Զոռով», թեկուզև նա տասներեքերորդ երեխան է

Պետք չէ նորածնի անունը դնել «Զոռով», թեկուզև նա տասներեքերորդ երեխան է
19.06.2013 | 11:34

Եթե նախկինում երեիտասարդ ամուսիններն իրենց նորածնին անուն ընտրելիս երկար չէին տարուբերվում, որովհետև նրանց ընտրությունը «տան պատերից այն կողմ չէր անցնում», այսինքն`որպես «օրենք» վերջիններս պարտավոր էին նրան կոչել տատիկի, պապիկի անունով, ապա այսօր հայ ընտանիքներում պատկերը բավականին փոխվել է (թեև ավանդապաշտ ընտանիքները ևս բացառություն չեն):

Այսօր, իրենց նորածնին լույս աշխարհ բերող ծնողները ստիպված չեն համակերպվել իրենց ծնողների, կամ, ավելին` յոթը պորտ հեռու, բայց արյունակից «հարազատների»` շատ դեպքերում տարօրիանկ անունների հետ: Անշուշտ, շատերը կհամաձայնեն, որ սա այն դեպքն է, երբ յուրաքանչյուր մայր ցանկանում է իր բալիկին ավելի գեղեցիկ և ժամանակակից անունով կոչել, քան ասենք`սկեսուրի, որի անունը, ենթադրենք`Բավական է: Ի դեպ, քիչ չեն նման դեպքերը:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2012 թ.-ին աղջիկ նորածիններին ավելի հաճախ տրվել են` Նարե, Միլենա, Մարի, Մանե, Անի, Անահիտ, Էլեն, Աննա,Մարիա, Մերի անունները, իսկ տղա նորածինների առաջին տասնյակում եղել են` Դավիթ, Նարեկ, Գոռ, Հայկ, Ալեքս, Էրիկ, Տիգրան, Արման, Սամվել, Ալեն անունները:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդավարության բաժնի պետ Կարինե Կոյումջյանի փոխանցմամբ, տասը տարիների կտրվածքով, աղջիկների առաջին տասնյակում ամենագերակշռողը եղել է Անի անունը: Երևան քաղաքում այդ անունով անվանակոչել են 746 երեխաների: Այդ անունն իր առաջնային դիրքը պահպանել է 2004-ին, 2005-ին և 2009-ին: 2012 թվականին Անի անունը եղել է չորրորդ տեղում:
Հաջորդ տեղերում Նարե և Մանե անուններն են . 2003-ին հաջորդող տարիներին ավելացել են այդ անուններն ունեցող երեխաները: Մանեն առաջնային տեղ է ունեցել 2010 թվականին:
Տիկին Կույումջյանի տվյալներով՝ այժմ առաջին տասնյակում են նաև Աննա, Անահիտ, Լիլիթ, Միլենա, Հասմիկ, Լուսինե անունները և այլն:
Ինչ վերաբերում է տղաների անուններին, ապա վերջին տասը տարիներին Դավիթ և Նարեկ անունները եղել են գերակշռող: Եթե 2003 թ. ընդամենը 771 տղա երեխայի են անվանել Դավիթ անունով, ապա 2012-ին` 1283 երեխայի:
Տարօրինակ անուններ նույնպես հաճախ են հանդիպում, որոնցից է, օրինակ, Լոռիում, տասնմեկ աղջկանից հետո ծնված տասներեքերորդ տղան, որի անունը հայրը դրել է Զոռով:
Թեև յուրաքանչյուր ծնողի իրավունքն է իր երեխային անվանել իր սրտի ուզածով, բայց սիրելի ծնողներ, անվանակոչելիս մտածեք նաև ձեր երեխայի մասին, արդյո՞ք կուզենար նա ունենալ նման անուն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ